Դեկտեմբերի 12-ին քաղաքապետ է սպանվել Ռուսաստանում: Մոսկվայից 70 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Տուչկովո քաղաքի ղեկավար Վիտալի Ուստիմենկոյի դիակը գտնվել է կիրակի երեկոյան:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, հանցագործության վայրում գտնվել է նաև նախկին քաղաքապետի կնոջ դին: Նախաքննության մարմնի պնդումների համաձայն, այս պահին արդեն իսկ բավարար ապացույցներ կան հանցագործությունն իրականացնողի հանդեպ հետախուզում հայտարարելու համար:
Ուստիմենկոն մոտ 20.000 բնակչություն ունեցող Տուչկովոյի քաղաքապետ էր ընտրվել 2 ամիս առաջ: