ԱՄՆ-ում նոյեմբեր ամսին 1.3 տոկոսով աճել են ընդհանուր վաճառքի ծավալները, ինչը կարող է տնտեսության աճի նշան լինել։
Առեւտրի նախարարության կողմից ուրբաթ օրը հրապարակված զեկույցում ասված է, թե մարդիկ ավելի շատ գումարներ են ծախսել բենզին գնելու համար։
Տնտեսագետներն ուշի ուշով հետեւում են ծախսումների ծավալներին, քանի որ պահանջարկն է հանդիսանում ԱՄՆ-ի տնտեսության շարժիչ ուժի հիմնական մասը։
Նախորդ օրը հրապարակված մեկ այլ հաշվետվության համաձայն, նոյեմբերին պետության պակասորդն, աճելով, հասել է 12Օ միլիարդ դոլարի։
Նոր տվյալների համաձայն, ամերիկացիները սկսել են վերականգնել իրենց այն կարողությունները, որոնք կորցրել էին տնտեսական անկման առաջին ամիսներին։ Կենտրոնական բանկի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ում յուրաքանչյուր ընտանիքի ընդհանուր եկամտի ծավալները տարվա երրորդ եռամսյակին ավելացել են 5 տոկոսով։