Ամերիկացի մեծահարուստ Ջորջ Սորոսը առաջարկում է այլնտրանքային ծրագիր, որը կօգնի աղքատ երկրներին զինվել կլիմայական փոփոխությունների բերած խնդիրների դեմ։
Հանդես գալով Կոպենհագենի կլիմայական փոփոխությունների համաժողովում, Սորոսը առաջարկեց հարուստ երկրներին տրամադրել տարեկան 100 մլդ դոլար Արժույթի Միջազգային հիմնադրամի հատկացրած պահեստային ֆոնդից, այսպես կոչված ՛՛Կանաչ ֆոնդի ՝՝ ստեղծման համար, զարգացող երկրների անտառային եւ գյուղատնտեսական ոլորտներում ներդրումներ կատարելու նպատակով։
Այժմ Կոպենհագենում են շուրջ 192 երկրների ներկայացուցիչներ, քննարկելու կլիմայական փոփխությունների բերած խնդիրներին լուծումներ գտնելու տարբերակները։
Նախագահ Բարաք Օբաման եւ շուրջ 100 երկրների նախագահներ կմենեն Կոպենհագեն մասնակցելու խորհրդաժողովինմյուս շաբաթ։