Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Պաշտպանության նախարար. ՛՛ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի հարաբերությունները երկարաժամկետ են՝՝


ԱՄՆ-ի Պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը Աֆղանստանի զինվորական հրամանատարներին հայտնել է, թե Միացյալ Նահանգները մտադիր է իրենց գործընկերը դառնալ երկար ժամանակով։

Հիգշաբթի օրը իր այցելությունը ավարտելուց հետո պրն. Գեյթսն ասել է, թե Միացյալ Նահանգները հավատարիմ կմնա Աֆղանստանի նկատմամբ ստանձնած իր հանձնառություններին։

Ավելի վաղ Գեյթսը հայտարարել էր, թե Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Աֆղանստանի զինյալ ուժերին երկար տարիներ, նույնիսկ 2011 թվականի հուլիս ամսից հետո։ Նախագահ Օբաման այդ թվականը հաստատել է, որպես ամերիկյան զորքերի դուրս բերումը սկսելու թվական։

Միաժամանակ, Միացյալ Նահանգների բանակի գեներալի տեղակալ Վիլյամ Քալդվելը լրագրողներին Քաբուլում հայտնել է, թե դեկտեմբերի առաջին օրերին ավելի քան 2500 աֆղաններ զորագրվել են երկրի բանակում՝ գերազանցելով սեպտեմբերի ընթացքում զորագրվածների թվին։

XS
SM
MD
LG