Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին դիմակայում է երկրի օրենսդիրների խիստ հարցերը, Բաղդադում տեղի ունեցած այն պայթեցումներից հետո, որոնց հետեւանքով զոհվեց 127 եւ վիրավորվեց 400 մարդ։
Իրաքի խորհրդարանը հատուկ նստաշրջան է գումարել պարզելու համար, թե ահաբեկիչները ինչպես են կարողացել երեք պայթեցումներ իրագործել երկրի մայրաքաղաքում։
Ըստ օրենսդիրների պրն. Մալիքին հարձակումների պատճառները վերագրել է քաղաքական եւ ոչ կրոնական բնույթի վեճերին եւ ասել, թե երկրի անվտանգության ծառայությունները պետք է ապաքաղաքականացվեն։ Լրագրողներին թույլ չի տրվել մասնակցել խորհրդարանի այդ նիստին։
՛՛Իրաքի իսլամական պետություն՝՝ անունով հայտնի, Ալ Քաիդային առնչված մի խումբ ստանձնել է երեքշաբթի օրվա պայթեցումների պատասխանատվությունը՝ նախազգուշացնելով նոր պայթեցումների հավանականության մասին։
Միաժամանակ ԱՄՆ-ի Պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը գտնվում է Իրաքում, նախապես չհայտարարած մի այցելությամբ։
Պենտագոնի խոսնակն ասել է, թե Ռոբերտ Գեյթսը ծրագրում է հանդիպել Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի, պրն. Մալիքիի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի զինվորական հրամանատարների հետք