Մատչելի հղումներ

Հրաժարական ներկայացրեց ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը


Հրաժարական է ներկայացրել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը։ Այս մասին հայտարարեց Թուրքիայի արտգործնախարարությունը, նշելով, թե Շենսոյը խնդրել է իրեն աշխատանքի նշանակել արտգործնախարարությունում։


Նրա հրաժարականն ընդունվել է։
Հայտարարության մեջ ասված է նաեւ, թե նոր դեսպանի նշանակումը տեղի կունենա եկող մի քանի օրերի ընթացքում։


Շենսոյը Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանն էր 2ՕՕ6 թվականից եւ պաշտոնավարման համար դեռ ուներ մեկ տարի։
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ նա հրաժարական տվեց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ Վաշինգտոնում անցկացված հանդիպումից երկու օր անց։

XS
SM
MD
LG