Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սենատը շարունակում է քննարկել առողջապահության համակարգի բարեփոխման օրինագիծը


Միացյալ Նահանգների սենատորները շարունակում են քննարկել առողջապահության բարեփոխումների օրինագիծը, այն բանից հետո, ինչ Սենատի դեմոկրատ անդամները հայտարարել են, թե փոխզիջման համաձայնության են հանգել պետական առողջապահության մի տարբերակի շուրջ։

Սենատի մեծամասնության ղեկավար Հարի Ռիդն ասել է, թե ընդհանուր համաձայնություն է կայացվել հանրային առողջապահության պետական տարբերակի շուրջ, որն առաջարկվել էր ապահովագրության մասնավոր տարբերակի հետ մրցելու նպատակով։

Իսկ Սենատոր Միթչ Մքքոնելի համաձայն, առողջապահության ապահովագրության ներկա օրինագիծը բոլոր առումներով անհաջող ծրագիր է եւ ժամանակն է այն չեղյալ հայտարարելու։

Համերկրային մի հարզախույզի արդյունքների համաձայն, ամերիկացիների 52 տոկոսը ընդդիմանում է առողջապահության ներկա համակարգը բարեփոխելու օրինագծին, մինչ 38 տոկոսը՝ պաշտպանում է այն։


XS
SM
MD
LG