Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման հարգանքի տուրք է մատուցել Փըրլ Հարբըրի զոհերի հիշատակին


Նախագահ Օբաման դեկտեմբերի 7-ը ՛՛Փըրլ Հարբըրի հիշատակի օր՝՝ է հայտարարել եւ կոչ արել, որ Միացյալ Նահանգների պետական գործակալություններն ամենուր դրոշները կիսակայմ բարձրացնեն Փըրլ Հարբըրի զոհերի հիշատակին։

Ճապոնիայի ռազմաօդային ուժերը Փըրլ Հարբըրի վրա հարձակվեցին 1941 թվականի դեկտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 8-ին։ Հարձակման հետեւանքով զոհվեց ավելի քան 2400 ամերիկացի, խորտակվեց հինգ ռազմանավ՝ եւ Միացյալ Նահանգներին դրդելով ներգրավվել Երկրորդ Համաշխարհային Պատերազմի մեջ։

՛՛Յու ԷՍ ԷՍ Արիզոնա՝՝ ռազմանավը, որի խորտակման հետեւանքով զոհվեց ավելի քան 1100 նավաստի, դեռեւս մնում է օվկիանոսի հատակում։

XS
SM
MD
LG