Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի տարվա լավագույն 5 արվեստագետները..



Քենեդիի արվեստի կենտրոնում տեղի ունեցավ ԱՄՆ-ի տարվա լավագույն 5 արվեստագետներին նվիրված տոնական համերգը, որին նախորդել էր մրցանակաբաշխության արարողությունը սպիտակ տանը։
Պարգեւատրվողների շարքում էին՝ դերասան Ռոբերթ Դենիրոն, երգիծական ֆիլմերի ռեժիսոր Մել Բրուքսը, ջազ ոճի երաժիշտ Դեյվ Բրուբեքը, օպերային երգիչ Գրեյս Բամբրին եւ Ռոք երաժիշտ Բրուս Սփրինգսթինը։
Նախագահ Օբաման իր ելույթում նշեց, որ մանուկ հասակում իր հոր հետ Դեյվ Բրուբեքի համերգն այցելելուց հետո ինքը դարձավ ջազ երաժշտության երկրպագու։
Մրցանակաբաշխության արարողության ժամանակ Արիթա Ֆրենքլինը անդրադարձավ Գրեյս Բամբրիի գործունեությանը, մատնանշելով Վագնըրի ՛՛Թանհաուսեր՝՝ օպերայում նրա ցնցող ելույթը գերմանական Բեյրութ քաղաքում, նա նշեց, որ չնայած շատերին էր զայրացրել սեւվամորթ երգչի՝ օպերային ներկայացումում հանդես գալու փաստը, այդուհանդերձ ներկայացումից հետո Գրեյս Բամբրիը արժանացավ 30 րոպե ծափահարությունների եւ շուրջ 42 անգամ բեմ հրավիրվեց ։
Նախագահ Օբաման նշեց, որ տարվա լավագույն արվեստագետների մրցանակաբաշխությունը տարիներ շարունակ ոգեշնչել է ամերիկացիներին։


XS
SM
MD
LG