Երկուշաբթի օրը Իսրաելցի մի մարդ կրակոցների արդյունքում սպանվել է իսրաելցի զինվորների կողմից, Գազայի սահմանը հատելու փորձի ժամանակ։
Իսրաելի տեղեկատվական մարմինների տվյալներով, վերջինս փորձ է հատել անվտանգության գոտին Էրեզի սահմանագծում։
Լրագրողների հայտնած տվյալների համաձայն զինվորները կրակ են արձակել, երբ վերջինս
արհամարել է զինվորների նախազգուշացումները։ Ըստ որոշ տվյալների
վերջինս մտավոր խնդիրներ է ունեցել։
Իսրաելի եւ Գազայի միջեւ սահմանագիծը գտնվում է խիստ հսկողության տակ, 2007-ին այս տարածաշրջանում Համասի վերահսկողության հաստատումից հետո։