Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշիում մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի արդյունքում ավելի քան 20 մարդ է զոհվել: Զոհվածներից երեքը` նախարարներ են:
“Շամո” կոչվող հյուրանոցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման ականատեսները պատմում են, որ մահապարտը ներխուժել է համալսարանական միջոցառման սրահը կնոջ հանդերձանքով և ինքն իրեն պայթեցրել: Զոհերի մեծ մասը Բանադիրի համալսարանի ուսանողներ են:
Կառավարության անդամներից հարձակման զոհ են դարձել Սոմալիի առողջապահության, կրթության և բարձրագույն կրթության նախարարները:
Ըստ նախնական տեղեկությունների, ահաբեկիչը մահմեդական Ալ Շաբաբ խմբավորման անդամ է եղել, որն իր հերթին կապված է Ալ Քաիդայի հետ: