ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները Բրյուսելում հինգշաբթի օրվանից անց են կացնում երկօրյա հանդիպում՝ քննարկելու Աֆղանստանում տիրող իրավիճակը։
ԱՄՆ-ի ղեկավարները ցանկանում են, որ ՆԱՏՕ-ի անդամ
երկրները 1Օ հազարով համալրեն իրենց զորքերի թվաքանակն Աֆղանստանում։ Սակայն ՆԱՏՕ-ի
գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կարծում է, որ ԱՄՆ-ի դաշնակիցները կտրամադրեն
միյան 5 հազարի համալրում։
Վերջանական որոշման մասին հայտարարություն կհրապարակվի ՆԱՏՕ-ի հաջորդ հանդիպման ժամանակ
եկող շաբաթ, Բելգիայի Մոս քաղաքում։