Մատչելի հղումներ

Աֆղանստանի կառավարությունը ողջունել է ամերիկյան նոր ռազմավարության ծրագիրը


Աֆղանստանի կառավարությունը ողջունում է ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը Աֆղանստանի պատերազմում, սակայն ոչ բոլոր աֆղանստանցիներն են համոզված, որ Միացյալ Նահանգների զինյալ ուժերի հավելումը Թալիբանին պարտության կմատնի։
Աֆղանստանի արտգործնախարար Ռանգին Դադֆար Սպանտան ասել է, թե հավելյալ 30,000 զինյալ ուժեր տեղակայելու Վաշինգտոնի ծրագիրը կարեւոր է Աֆղանստանի համար։

Սակայն աֆղաններից ոմանք ասում են, թե իրենց երկիրը կարիքն ունի ոչ թե հավելյալ թվով զորքերի, այլ հավելյալ գումարների, եւ որ արտաքին ուժերի ներկայության ընդլայնումը Թալիբանի ուժերին ոչ թե պարտության կմատնի, այլ նրանց կմղի դեպի պակիստանա-աֆղանական սահմանի շրջանը։

Պակիստանի արտգործնախարարը հայտարարել է , թե կհամագործակցի ԱՄՆ-ի հետ, Պակիստանում ամերիկյան նոր ռազմավարության նկատմամբ բացասական հակազդեցության հավանականությունը կանխելու համար։

Բրյուսելում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, թե ինքը ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի երկրները հավելյալ 5000 զինյալ ուժեր կուղարկեն Աֆղանստան։

Ն

XS
SM
MD
LG