Մատչելի հղումներ

Ռուսաստանում գնացքի պայթեցման վայրում իրագործված երկրորդ պայթեցումը թիրախել է հետաքննիչներին


Ռուս պաշտոնյաները հայտարարել են, թե Մոսկվայից դեպի Սանկտ Պետերբուրգ մեկնող ՛՛Նեւվսկի Էկսպրես՝՝ արագընթաց գնացքի վրա անցյալ ուրբաթ կատարված հարձակման վայրում շաբաթ օրը իրագործված երկրորդ պայթեցումը, ըստ երեւույթին հարձակման վայրը ուսումնասիրող ռուս հետաքննիչներին հարվածելու նպատակ է հետապնդել։ Ուրբաթ օրվա պայթեցման հետեւանքով զոհվել էր 26 հոգի եւ վիրավորվել 90 ուրիշներ։

Պաշտոնյաների համաձայն, շաբաթ օրվա պայթեցումը իրագործվել էհեռվից ղեկավարող սարք պարունակող ձեռքի հեռախոսով։ Ռուսաստանի արդարադատության մարմինները երկու պայթեցումները հետաքննում են, որպես ահաբեկչական գործողություններ։

Իշխանությունները հետապնդում են հարձակման վայրին մոտ ապրող մի քանի կասկածյալների, որոնց դիմագծերը գծագրվել են այդ շրջանում ապրող ականատեսների նկարագրությամբ։

XS
SM
MD
LG