Քանի դեռ աշխարհում երեքշաբթի նշվում էր իմունաքաղցի դեմ պայքարի միջազգային օրը, տարբեր երկրներում անց էին կացվում այս հիվանդության պատճառով առաջ եկող խտրականությունը մերժելու պահանջով ցույցեր։
Չինաստանի իշխանությունները հայտարարում են, որ իմունաքաղցի հարուցիչով վարակվող անձանց թիվն ավելի արագ տարածվում է համասեռամոլների շրջանում։ Այդ պատճառով երկրի նախագահ Հու Յինտաոն կոչ է անում հասարակությանը՝ բուժման դեպքում հրաժարվել խտրական որեւէ մոտեցումից։
Հարավաֆրիկյան Հանրապետությունը, որը տոկոսային հաշվարկով ունի իմունաքաղցով հիվանդների ամենամեծ ցուցանիշը, ներկայացնում է այս համաճարակի դեմ պայքարի նոր ծրագրեր։ Երկրի նախագահ Ջեյքըբ Զուման խոստանում է, որ կառավարությունն ավելի մեծ միջոցներ կտրամադրի մարդկանց բուժելու համար։
ԱՄՆ-ի Սպիտակ տան պաշտոնատար անձինք երկուշաբթի օրը հայտարարեցին, թե ԱՄՆ-ը 2Օ1Օ թվականի հունվարի 4-ից կհրաժարվի իմունաքաղցի հարուցիչով վարակված օտար քաղաքացիների մուտքն արգելելու տարիներ տեւած փորձառությունից։
Վաշինգտոնը նաեւ հայտարարում է 2Օ12 թվականին ՁԻԱՀ-ի միջազգային վեհաժողովն այստեղ անցկացնելու պատարաստակամության մասին։
Աշխարհում ավելի քան 33 միլիոն մարդ է կրում իմունաքաղցի հարուցիչ՝ ՄԻԱՎ։ Միայն անցյալ տարի իմունաքաղց՝ ՁԻԱՀ հիվանդությանն աշխարհում զոհ է գնացել երկու միլիոն մարդ։