Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման կհայտարարի Աֆղանստանի պատերազմում ԱՄՆ-ի նոր ռազմավարության ծրագիրը


Նյու Յորք Թայմզ թերթը հաղորդում է, որ Միացյալ նահանգների նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի երեկոյան, Աֆղանստանում իր վարչակազմի նոր ռազմավարության մասին ունենալիք ելույթում, կներկայացնի պատերազմն այդ երկրում ի վերջո ավարտելու ժամանակացույցը։

Նյու Յորք Թամզը, վկայակոչելով վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների, հաղորդում է, թե նախագահ Օբաման անցյալի համեմատությամբ ավելի ճշգրտորեն կբացահայտի ամերիկյան նպատակներն ու ծրագրերն Աֆղանստանի պատերազմում։

Պրն. Օբաման ծրագրում է բացատրել 30,000 հավելյալ զորքեր Աֆղանստան ուղարկելու իր որոշման պատճառները։ Վարչակազմի անդամների վկայությամբ նախագահը կներկայացնի նաեւ, թե ինչպե՞ս է ծրագրում ծայրահեղական զինյալների դեմ մղվող կռիվները փոխանցել Աֆղանստանի կառավարությանը։

Վարչակազմի պաշտոնյաները չեն բացահայտել զինյալ ուժերը Աֆղանստանից դուրս բերելու նախագահ Օբամայի ծրագրի մանրամասնությունները, հայտարարելով միայն, թե այդ ծրագիրը նույնքան վերջնական չէ, որքան Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերման ծրագիրը։

XS
SM
MD
LG