Large Hadron անվանումը կրող արագացուցիչը պրոտոնների արագությունը մեծացրել է էներգիայի մինչ այժմ աննախադեպ մակարդակի։
Միջուկային հետազոտությունների եւրոպական կազմակերպության հրապարակած հայտարարությամբ, ատոմային տրոհիչը մասնիկների ճառագայթներին հաղորդել է 1 տրիլիոն 18Օ միլիարդ էլեկտորնային վոլտ։
Արագացուցչի միջոցով այս փորձերը տասն օր առաջ սկսվեցին Ֆրանսիայի ու Շվեյցարիայի սահմանին գտնվող 27 կիլոմետրանոց մի թունելում։
1Օ միլիարդ դոլարի արժողությամբ արագացուցիչն առաջին անգամ գործարկվել է 2ՕՕ8 թվականին, սակայն փակվել դրանից 9 օր անց, 1Օ հազար միացումներից մեկի վատ զոդման հետեւանքով լուրջ վնասներ կրելուց հետո։
Գիտնականները պրոտոնների երկու ճառագայթներն իրար հակադիր ուղղությամբ սկսեցին արձակել անցյալ շաբաթ, 14 ամիս տեւած վերանորոգման աշխատանքներից հետո։
Նրանց կարծիքով երկու հոսանքների բախման արդյունքում մի փոքր հատվածում ստացվող հսկայական էներգիան ներկայացնում է այն պայմանների փոքր կրկնությունը, երբ մեկ տրիլիոներորդ վայրկյանի ընթացքում մի քանի միլիարդ տարի առաջ տեղի ունեցած հսկայական պայթյունի արդյունքում ծնվեց մեր տիեզերքը։