Մատչելի հղումներ

Հրաժարականներ Գերմանիայում


Հրաժարականներ են ներկայացրել Գերմանիայի բանակի ավագ մեկ հրամանատար եւ պաշտպանության նախարարության բարձրաստիճան մի պաշտոնյա, ովքեր մեղադրվում են Աֆղանստանում քաղաքացիական անձանց մահվան պատճառ դարձած մի հարձակման մասին լուրը գաղտնի պահելու մեջ։


Երկրի պաշտպանության նախարար Քարլ Թեոդոր ցու Գութենբերգը հայտարարել է, թե պաշտոնաթող են եղել գեներալ Վոլֆգանգ Շնայդերհանը եւ պաշտպանության նախարարության պետքարտուղար Փեթեր Վիխերթը։

Գութենբերգը հաստատել է տեղական մամուլի այն հաղորդագրությունները, որոնց համաձայն, բանակը կոծկել է սեպտեմբերին իրականացված օդային գրոհի ընթացքում քաղաքացիական անձանց զոհվելու փաստը։

Սեպտեմբերին գերմանական բանակի հրամանատարը ՆԱՏՕ-ին հորդորել է սկսել օդային հարված Քունդուզում՝ ընդդեմ Թալիբանի զինյալների։ Փաստերը ցույց են տալիս, որ հրամանատարը չէր կարող նախապես չիմանալ, որ այդ հարձակումը դառնալու էր նաեւ քաղաքացիական անձանց զոհվելու պատճառ։

Աֆղանստանի կառավարության կողմից նշանակված հանձնաժողովը պարզել է, որ գրոհի արդյունքում սպանվել է Թալիբանի 69 զինյալ, զոհվել՝ խաղաղ 3Օ բնակիչ։


XS
SM
MD
LG