Նոյեմբերի 25-ից Թուրքիայի մի շարք շրջաններում հանրային ծառայությունների ոլորտի աշխատակիցներն անժամկետ գործադուլ են հայտարարել` երկրի իշխանություններից աշխատավարձերի բարձրացման պահանջով:
Գործադուլների արդյունքում խախտվել է երկրի տրանսպորտային համակարգի և փոստային ծառայության բնականոն աշխատանքը: Բուժաշխատողները նույնպես միացել են գործադուլներին` ապահովելով միայն շտապ օգնության ծառայության աշխատանքները:
Համատարած գործադուլների կազմակերպիչները, մինչ գործընթացի պաշտոնական սկիզբն ազդարարելը, հույս ունեին 100 հազարավոր մարդկանց դուրս բերել բողոքի ցույցերի երկրի ողջ տարածքում: Այս պահին, սակայն, գործադուլավորների քանակը հայտնի չէ:
Ակցիաները նախաձեռնող արհմիությունները` աշխատավարձերի բարձրացումից զատ, պահանջում են, որպեսզի երկրի իշխանություններն իրենց հանրահավաքներ կազմակերպելու իրավունք շնորհեն:
Ի դեպ, ըստ թուրքական օրենքի, աշխատավորներն իրավունք չունեն գործադուլներ կազմակերպել երկրի տարածքում: