Մատչելի հղումներ

Այլեւս լցվում է Վաշինգտոնի ու Սեուլի համբերության բաժակը


Հյուսիսային Կորեայի միջուկային սպառազինման հարցում հատում է ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի նախագահների համբերությունը։
Այս մասին հայտարարեցին նախագահներ Բարաք Օբաման եւ Լի Միունգ-բաքը Սեուլում անցկացված մամլո համատեղ ասուլիսի ժամանակ՝ միաժամանակ տնտեսական աջակցություն խոստանալով Փխենյանին, եթե վերջինս հրաժարվի միջուկային իր զենքերից։

Հյուսիսին նորից միջազգային բանակցությունների սեղանի շուրջ հրավիրելու նպատակով Օբաման եկող ամիս դեսպանորդ կուղարկի Հյուսիսային Կորեա։

՝՝Եթե Հյուսիսային Կորեան լուրջ մոտենա միջուկային զինաթափման խնդրին, ապա այն կարող է ժամանակի ընթացքում լիովին ինտեգրվել միջազգային համայնքին՛՛, ասաց ԱՄՆ-ի նախագահը։


XS
SM
MD
LG