Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը ցանկանում է այցելել Հիրոշիմա եւ Նագասակի


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արտահայտել է իր նախագահության տարիներին Ճապոնիայի Հիրոշիմա եւ Նագասակի քաղաքներն այց կատարելու ցանկություն։ Սակայն դա տեղի չի ունենա այս շաբաթավերջին նրա կողմից Ճապոնիա կատարելիք այցի ընթացքում։


Ճապոնական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ Օբաման ասել է, թե ինքը կշոյվի, եթե ստանա Երկորդ աշխարհամարտի ավարտին ԱՄՆ-ի կողմից նետված ատոմային երկու ռումբերից կործանված այդ երկու քաղաքներն այց կատարելու հնարավորություն։
Եթե այցը տեղի ունենա, այն պատմության մեջ կդառնա ԱՄՆ-ի որեւէ նախագահի կողմից Հիրոշիմա եւ Նագասակի կատարած առաջին այցը։

Այստեղ այցելելու Օբամային ուղղված կոչեր սկսեցին հնչել այն պահից, երբ Պրագայում արտասանած իր ելույթում ապրիլ ամսին նա խոսեց միջուկազերծ աշխարհ կառուցելու կարեւորության մասին։

Հիրոշիմայի եւ Նագասակիի քաղաքագլուխները Օբամային հրավեր են ներկայացրել՝ խնդրելով այցն իրականացնել մինչեւ եկող մայիսին ՄԱԿ-ում Միջուկային զենքերը չտարածելու մասին պայմանագրի վերանայումը։


XS
SM
MD
LG