Մատչելի հղումներ

Ռուսաստանը նախազգուշացրել  է Վրաստանի  կողմից Հարավային Օսիայի դեմ հարձակման հավանականության մասին


Ռուսաստանի ռազմական հետախուզության գործակալության ղեկավար Ալեքսանդր Շլյախտուրովը հայտարարել է, թե կացությունը լարված է եւ Վրաստանը կարող է դարձյալ հարձակվել Հարավային Օսիայի վրա։


Ռուսաստանի պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նա ասել է, թե Վրաստանի իշխանությունները ամեն ջանք թափում են Հարավային Օսիային եւ Աբխազիային վերատիրանալու նպատակով։

Երկու շրջանները Վրաստանից անջատվել են Մոսկվայի աջակցությամբ։ Ռուսաստանը ճանաչել է այդ շրջանների անկախությունը, սակայն միջազգային համայնքը շարունակում է ճանաչել Վրաստանի հողային ամբողջականությունը։

Շլյախտուրովի համաձայն, Վրաստանի քաղաքականությունը անջատողամետ շրջանների նկատմամբ, նրա բառերով՝ ՛՛անկանխատեսելի է՝՝, եւ Ռուսաստանի կառավարությունը, ասել է նա, ՝՝հավանաբար կհարկադրվի զինյալ ուժ կիրառել անհնազանդ շրջանների դեմ՝ նրանց սանձահարելու համար, այնպես, ինչպես արեց անցյալ տարվա օգոստոսին՝՝։

Շլյախտուրովը բազմաթիվ երկրների մեղադրել է Վրաստանին ռազմական աջակցություն տրամադրելու մեջ։ Նա ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամները, հատկապես Արեւելյան Եվրոպայում, Վրաստանին մատակարարում են զինամթերք, Իսրայելը՝ օդաչուներ չկրող հետախուզիչ ինքնաթիռներ, Ուկրաինան՝ ծանր հրետանի, իսկ Միացյալ Նահանգները՝ տրամադրում ռազմական մարզումներ։


XS
SM
MD
LG