Մատչելի հղումներ

12 ամիս շարունակական անկումից հետո ԱՄՆ-ի տնտեսությունը գնում է դեպի կայունացում


12 ամիս շարունակական անկումից հետո ԱՄՆ-ի տնտեսությունը գնում է դեպի կայունացում, մասամբ շնորհիվ անշարժ գույքի եւ ավտոշուկային հատկացված
պետական աջակցության ծրագրերի։ Սակայն ամերիկացիների շրջանում ABC News-ի եւ Washington Post- ի կողմից անցկացված վերջին հարցախույզի համաձայն, ամերիկացիների շուրջ 82 տոկոսը համոզված է, որ վերականգնման գործնթացը դեռ հեռու է ։ Եթե շատ փորձագետներ տեսնում են կայունացման նախանշանները, հասարակ ամերիկացիները դեռեւվս չեն զգում դրա արդյունքները իրենց կյանքում։
Բարաք Օբաման հայտարարել է, որ չնայած ձեռնարկված բոլոր քայլերին, աշխատանքը դեռ նոր է սկսվում։ Տնտեսագետների մտավախությունները միչդեռ պայամանավորված են նաեւ այլ նախադրյալներով, թե ա՞րդյոք ներկա դրական ցուցանիշները պայմանավորված են պետական աջակցության ծրագրով եւ դրա բերած արհեստական կայունացմաբ։ Փորձագետների հավաստմամաբ տնտեսության կայունացման ամենակարեվոր նախապայմանը նոր աշխատատեղեսի ստեղծումն է, եւ չնայած այժմ ավելի քիչ թվով աերիկացիներ են դիմում գործազրկության նպաստներ ստանալու, ըստ կանխատեսումների այս ամիս հրապարակվելիք գործազրկույան ցուցանիշը կարող է հասնել 9.9 տոկոսի։


XS
SM
MD
LG