Մատչելի հղումներ

Թուրքիայի վարչապետը հանդես եկավ Լեռնային Ղարաբաղից հայկական ուժերը դուրս բերելու կոչով


Հայ-թուրքական արձանագրությունները երկու երկրների արտգործնախարարների կողմից ստորագրվելուց մեկ օր անց Թուրքիայի վարչապետը հանդես եկավ Լեռնային Ղարաբաղից հայկական ուժերը դուրս բերելու կոչով՝ շեշտելով, որ մինչ այդ ստորագրված գործարքը չի կարող ուժի մեջ մտնել։


Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց. ՝՝Մենք ուզում ենք, որ լուծվեն բոլոր հակամարտությունները եւ բացվեն բոլոր սահմանները, սակայն քանի դեռ Հայաստանը դուրս չի բերել իր ուժերն Ադրբեջանի գրավյալ տարածքներից, Թուրքիան չի կարող ստանձնել դրական դիրքեր՛՛։


Ադրբեջանի արտգործնախարարությունը եւս հանդես է եկել խանդոտ մեկնաբանությամբ, հայտարարելով, թե այս համաձայնությունը ստվեր է գցում եղբայրական կապեր ունեցող Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունների վրա։
Նույն հայտարարության համաձայն, առանց Լեռնային Ղարաբաղից հայաստանյան ուժերի դուրսբերմանը, Անկարան չպետք է դիվանագիտական հարաբերություններ վերահաստատեր Երեւանի հետ։

Լրատվական գործակալությունները նշում են, որ Թուրքիան ցանկանում է, որ Հայաստանը, որպես բարի կամքի դրսեւորում, եւ սահմանները բացելու գործընթացին զարկ տալու գործոն, Ղարաբաղից դուրս բերի որոշ թվակազմով ուժեր։

Իսկ որն է թուրքական կողմի բարի կամքի դրսեւորումը, լրատվական գործակալությունները նշել չեն կարողանում։

XS
SM
MD
LG