Մատչելի հղումներ

Միջազգային Օլիմպյական հանձնախմբի որոշմամբ 2016-ի ամառային Օլիմպիական խաղերը անց են կացվելու Ռիո Դե Ժանեիրոում։ Այսպիսով առաջին անգան Օլիմպիական խաղերը կանցկացվեն Հարավային Ամերիկայում։ 


Միջազգային Օլիմպյական հանձնախմբի որոշմամբ 2016-ի ամառային Օլիմպիական խաղերը անց են կացվելու Ռիո Դե Ժանեիրոում։ Այսպիսով առաջին անգան Օլիմպիական խաղերը կանցկացվեն Հարավային Ամերիկայում։


Միջազգային Օլիմպյական հանձնախումբը իր որոշումը կայացրեց եզրափակիչ փուլ անցած 4 քաղաքների մասին երկրների նախագահների ներկայացրած ծրագրերը լսելուց հետո։
Երզրափակիչ փուլ անցած քաղաքներն էին՝ Չիկագոն, Մադրիդը, Տոկիոն եւ եւ Ռիո Դե Ժանեիրոն։
Բրազիլիայի նախագահ Լուիզ Ինաքիո Դե Սիլվան նշեց, որ Օլիմպիական ժամանակակից շարժումից հետո Հարավային Ամերիկայում Օլիմպիական խաղեր չեն անցկացվել։
Ռիո Դե Ժանեիրոի Քոպաքաբանա ծովափնյա շրջանի բնակիչները մեծ ցնծությամբ նշեցին Օլիմպյական հանձնախմբի այդ հայտարարությունը։
Չիկագոն եզրափակից փուլ անցած քաղաքների ցանկից առաջինն էր հանվել, դրան հետեւել էր Տոկիոն, որից հետո Մադրիդը, Ռիո Դե Ժանեիրոին թողնելով հաղթողի դերում։
Սա, ի դեպ, 4 անգամն էր, որ Ռիո Դե Ժանեիրոն դիմել էր Օլիմպիական հանձնախմբին խաղերը այստեղ անցկացնելու դիմումով։
Նախագահ Օբաման իր ելույթում նշել էր, որ իր հայրենի Չիկագոն , պատրաստ է հյուրնկալելու Օլիմպիական խաղերը։ Ճապոնիայի վարչապետ Յուկիո Հաուտյաման նշել էր , որ Տոկիոն կապացուցի աշխարհին , որ Օլիմպիական խաղերը կարելի է անց կացնել բնապահպանական Ճիշտ մոտեցումով։ Իսկ Իսպանիայի վարչապետ Հոզե Լուիս Ռոդրիգեսը նշել էր , որ Մադրիդը արդեն իսկ 77 տոկոսով պատրաստ է Օլիմպյական խաղերին։



XS
SM
MD
LG