Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդընը ժամանեց Իրաք


ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդընը ժամանեց Իրաք, որտեղ բանակցություններ է անցկացնելու այս երկրի ղեկավարների հետ եւ հանդիպելու այստեղ տեղակայված ամերիկյան ուժերի զինծառայողներին։

Բայդընին ընդունելու է Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին, նախագահ Ջալալ Թալաբանին եւ Իրաքի քրդական ինքնավար տարածքի նախագահ Մասուդ Բարզանին։

Ինչպես Սպիտակ տունն է հաղորդում, Բայդընն Իրաքում ներկայացնելու է այս երկրի ապագայի ու ազգային միասնության մասին ԱՄՆ-ի ՝՝ամուր աջակցությունը՛՛։

Մինչեւ 2Օ1Օ թվականին ամերիկյան մարտական ուժերն Իրաքից դուրսբերումը, Բայդընը ստանձնել է այս երկրում Օբամայի վարչակազմի քաղաքականությունն ապահովելու պարտավորություն։

Իրաքում ԱՄՆ-ի դեսպան Քրիսթոֆեր Հիլն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ չնայած Իրաքում իրականացվող հարձակումների թեժացման փաստին, Վաշինգտոնը հավատարիմ է մնում զորքերը նշված ժամկետներում դուրս բերելու խոստումներին։

XS
SM
MD
LG