Մատչելի հղումներ

Բարաք Օբաման աշակերտությանը հղում է լավ սովորելու կոչ


Բարաք Օբաման երեքշաբթի օրը կեսօրին հեռուստատեսությամբ երկրի աշակերտությանը պիտի հղի լավ սովորելու ու լավ մասնագետներ դառնալու կոչ։ Նրա ելույթը սակայն մինչեւ իսկ հնչելը, արժանացել է մեծաթիվ պահպանողականների սուր քննադատությանը։


Չնայած Վաշինգտոնում ու նրան հարակից նահանգներում ուսումնական տարվա առաջին օրը դպրոցների մեծ մասում ԱՄՆ-ի նախագահի ելույթը դիտելու են ուղիղ եթերում, ծնողներից շատերը որոշել են իրենց երեխաներին այդ օրը չուղարկել դպրոց։ Իսկ որոշ դպրոցներ էլ որոշել են ընդհանրապես չցուցադրել նրա ուղերձը՝ մեղադրելով նախագահին ՝՝սոցիալիստական իր հայացքները երեխաներին ներարկելու՛՛ փորձերի մեջ։

XS
SM
MD
LG