Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը կոչ է անում Կոնգրեսին հաստատել առողջապահական համակարգի բարեփոխումների ծրագիրը


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասում է, թե ժամանակն է, որ երկրի օրենսդիրներն ավարտեն առողջապահական համակարգի բարեփոխումների շուրջ քննարկումները, հաստատեն օրինագիծը եւ ուղարկեն Սպիտակ տուն, որպեսզի այն դառնա օրենք իր ստորագրությունը կրելուց հետո։
Օհայոյում արհմիությունների անդամների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, թե ժամանակն է գործելու եւ այս գործն իր ավարտին հասցնելու համար։

Նա իր խոսքում նաեւ անդրադարձավ ապահովագրական համակարգում բարեփոխումներ անցկացնելու հարցում իր հակառակորդներին՝ նրանց մեղադրելով նրանց ոչ ճիշտ տեղեկություններ տարածելու մեջ եւ նշելով, որ ՝՝այս համակարգը բարեփոխելու նրանց դիրքորոշումը ոչինչ չանելն է՛՛։

Օբաման մեկ անգամ եւս իր աջակցությունը հայտնեց դեմոկրատների կողմից առաջ քաշված բարեփոխումների ծրագրին, ըստ որի պետք է հաստատվի պետական ապահովագրական ցանց, որը պիտի մրցի ապահովագրական մասնավոր ընկերությունների հետ։

XS
SM
MD
LG