ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության տվյալներով օգոստոսին երկրի գործազրկության մակարդակն ավելացել է երեք հազարերորդական տոկոսով՝ հասնելով 9.7-ի։ Ինչը ամենաբարձրն է 1983 թվականից ի վեր։
ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության տվյալներով օգոստոսին երկրի գործազրկության մակարդակն ավելացել է երեք հազարերորդական տոկոսով՝ հասնելով 9.7-ի։ Ինչը ամենաբարձրն է 1983 թվականից ի վեր։
Աշխատանքի նախարարության ամեն ամիս հրապարակվող հաշվետվության համաձայն, կես տոկոսով մեծացել է նաեւ մասնակի, ժամանակավոր աշխատանք գտած անձանց թիվը։ Այն հասել է 16.8 տոկոսի։
2ՕՕ7 թվականի դեկտեմբերին սկսված անկումից ի վեր ԱՄՆ-ում իր աշխատանքն է կորցրել 6.9 միլիոն մարդ։
Տնտեսական վերլուծաբանների խոսքերով, գործազրկության աճը տնտեսության վերականգնման ամենամեծ խոչընդոտներից է։ Ու քանի դեռ այն շարունակում է մնալ բարձր, մարդիկ ավելի քիչ կծախսեն գնում կատարելիս։
Չնայած գործազրկության անկման ու տնտեսության վերականգնման դրական տեղաշարժը շատ չնչին է՝ ամենօրյա կյանքում նկատելի դառնալու համար, ամեն ամիս հրապարակվող հաշվետվությունները կարեւոր են՝ տեսնելու համար, թե իրոք տնտեսությունը գրանցում է կայուն դրական տեղաշարժ, թե այն պայմանավորված է զուտ սեզոնային հանգամանքներով։