Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի կոնգրեսականները հանդիպելու են Բիրմայի ընդդիմության անդամներին


Բիրմայի ընդդիմադիր Հանուն ժողովրդավարության ազգային լիգա կուսակցության ներկայացուցիչներն ուրբաթ օրը Ռանգունում հանդիպում են ունենալու ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ։

Հանդիպումը տեղի է ունենում մի քանի օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի սենատոր Ջիմ Ուեբին հաջողվեց ապահովել ԱՄՆ-ի այն քաղաքացու ազատ արձակումը, որն անօրինական կերպով այցելել էր այս կուսակցության ղեկավար Չուին։

Ջոն Եթավի նկատմամբ, որը մայիս ամսին խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Չուին էր այցելել նրա տան առջեւ գտնվող լճում լողալով, կայացվել էր 7 տարվա ազատազրկման վճիռ։


Բիրմայի իշխանություններն ասում են, թե Օնգ Սան Սու Չուին այցելելով, Եթավը խախտել էր վերջինիս նկատմամբ հաստատված տնային կալանքի պայմանները։ Նույն դատարանը Չուի կալանքը երկարաձգել է եւս 18 ամսով։

Չուն անցած 2Օ տարիներից 14-ը անց է կացրել ազատազրկման տարբեր ձեւերով։

XS
SM
MD
LG