Մատչելի հղումներ

Էդուարդ Քենեդիի մարմինը հողին կհանձնվի շաբաթ օրը


ԱՄՆ-ի տարբեր հատվածներից հազարավոր մարդիկ են այցելում Մասաչուսեց նահանգի Բոստոն քաղաքը՝ հարգանքի վերջին տուրքը մատուցելու Քենեդիների քաղաքական սերնդի վերջին ներկայացուցիչ սենատոր Էդուարդ Քենեդիի պատվին։

Փակ դագաղին ժողովրդի այցը կավարտվի ուրբաթ երեկոյան, որից հետո կսկսվի հրաժեշտի ընտանեկան արարողությունը։

Մինչ այդ տասնյակ հազարավոր մարդիկ էին փողոցներում դիտում սենատոր Քենեդիի դագաղը նրա տնից մինչեւ հանրային գրադարան տեղափոխող ավտոշարասյան ընթացքը։

Քենեդին մահացավ 77 տարեկան հասակում՝ ուղեղի քաղցկեղի դեմ մոտ մեկ տարի պայքարելուց հետո։

Բոստոնում մահախոսականով շաբաթ օրը հանդես է գալու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, որից հետո Էդուարդ Քենեդիի մարմինը հողին կհանձնվի Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Արլինգթոնի Ազգային գերեզմանատանը։

XS
SM
MD
LG