Մատչելի հղումներ

Մայքըլ Ջեքսոնի մահը եղել է չկանխամտածված սպանության արդյունք


Լոս Անջելեսի մարզի դատաբժշկական քննիչը եկել է այն եզրահանգման, որ պոպ երգի աստղ Մայքըլ Ջեքսոնի մահը եղել է չկանխամտածված սպանության արդյունք։ Փաստերը խոսում են այն մասին, որ մահը վրա է հասել քնաբեր դեղերի ընդունումից։


Վերջին դեղը, որ Ջեքսընն ընդունել է, եղել է ՝՝Պրոպոֆոլ՛՛-ը։ Թե ով է նրան տվել այդքան դեղ, դեռ ունի վերջանականապես ապացուցվելու կարիք, սակայն կասկածներն ամբողջովին կենտրոնանում են նրա ընտանեկան բժիշկ Քոնրադ Մուրեյի վրա։ Վերջինս քննիչներին ասել է, թե ինքը փորձում էր Ջեքսընին աստիճանաբար ազատել ուժեղ ՝՝Պրոպոֆոլ՛՛-ից եւ այդ պատճառով նրան է նշանակել մի քանի այլ դեղամիջոցներ։

Վերջին օրը Ջեքսընը գիշերը ժամը մեկն անց կեսին ընդունել է՝՝Վալիում՛՛, երկուսին՝ ՝՝Լորազեպամ՛՛, երեքին՝ ՝՝Միդազոլամ՛՛։ Ըստ ոստիկանությանը տված գրավոր ցուցմունքի, Մուրեյը Ջեքսընին 1Օ։4Օ-ին տվել է վերջին դեղը՝ ՝՝Պրոպոֆոլ՛՛, քանի որ նախորդ դեղերը չէին օգնել, եւ Ջեքսընը դեռեւս արթուն էր։ Այս չափաբաժինը սպանել է երգչին։

Ինչպես մասնագետներն են ասում, անքնությունը բուժելու այլ եղանակներ եւս կան եւ ՝՝Պրոպոֆոլ՛՛-ը լավագույն տարբերակը չէ։


Քննիչները դատապարտում են Մուրեյին այն բանի համար նաեւ, որ Ջեքսընին ՝՝Պրոպոֆոլ՛՛ տալուց հետո, գնացել է լոգանք ընդունելու ու նրան անշնչացած գտել ժամը 11-ին։
Թե, որ ժամին է մահացել Ջեքսընն իրականում, այժմ ամենակարեւոր հարցերից մեկն է, քանի որ բժիշկ Մուրեյի հեռախոսի տվյալները ցույց են տալիս, որ ժամը 11-ից հետո նա մոտ 47 րոպե խոսել է հեռախոսով։


Թե ում է զանգել նա եւ ինչու, դեռեւս մնում է առեղծված։

XS
SM
MD
LG