Կալիֆորնիայի նահանգապետ Արնոլդ Շվարցենեգերը վճռաբեկ 5-րդ տարածքի դատավոր է նշանակել Չարլզ Փուչիկյանին։
Այս մասին տեղեկացնում է Լոս Անջելեսում Արնոլդ Շվարցենեգերի փոխներկայացուցիչ Լիսա Քալուստյանը։
6Օ-ամյա Փուչիկյանը 1994-ից մինչեւ 1998 թվականը եղել է նահանգային խորհրդարանի անդամ։ 1998-2ՕՕ6 թվականներին եղել է նահանգային սենատոր։ 1988-9Օ թվականներին բարձր պաշտոններ է զբաղեցրել Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դուքմեջյանի աշխատակազմում։
Նահանգային Սենատում նա հեղինակել է հայանպաստ մի շարք օրենքներ ու օրինագծեր։