Մատչելի հղումներ

Եվրամիությունը քննադատել է Ռուսաստանի վարչապետին


Եվրամիությունը քննադատել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի Աբխազիա՝ Վրաստանի անջատողամետ շրջան կատարած այցելությունը։ Եվրամիությունը հայտարարել է, թե այդ այցելությունը տարածաշրջանի կայունությանը նպաստող քայլ չի համարում եւ աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։

Վաշինգտոնում ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը արձագանքել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու Եվրամիության կոչին։ Նա ասել է, թե Ռուսաստանը պետք է հարգի Վրաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները, ինչպես նաեւ՝ հրադադարի պայմանագրերը պահպանելու իր պարտավորությունները, որոնք կասեցրին անցյալ տարի բռնկված ռուս-վրացական հակամարտությունը։

Պրն. Պուտինի մեկ օր տեւած այցը Աբխազիա առաջինն էր ռուս բարձրաստիճան որեւէ պաշտոնյայի կողմից, անցյալ տարի Աբխազիայի անկախությունը ճանաչելու Մոսկվայի գործելակերպից ի վեր։

Պուտինը Ռուսաստանի հզոր պաշտպանությունն է խոստացել Աբխազիային, ներառյալ՝ ռազմական աջակցություն, եթե անհրաժեշտ լինի։

XS
SM
MD
LG