Մատչելի հղումներ

Հայաստանը՝ ՝՝տնտեսապես անորակ տարածք՛՛


Նյու Յորքից եւ Լոնդոնից գործող ՝՝Ֆիթչ՛՛ ֆինանսական կորպորացիայի վիճակագրական բաժինն ավելի է իջեցրել տնտեսական սանդղակում Հայաստանի ցուցանիշը՝ Հայաստանը համաշխարհային տնտեսական անկման այս ժամանակահատվածում համարելով տնտեսապես անորակ տարածք։

՝՝Չնայած միջազգային համայնքի կողմից ցուցաբերվող քաղաքական լուրջ աջակցությանը, տնտեսական ուժեղ հարվածը էապես թուլացրել է Հայաստանի ֆինանսական կառույցները՛՛, հայտարարել է ՝՝Ֆիթչ՛՛-ի ներկայացուցիչ Էնդրու Քոլքուհոնը։ Նրա խոսքերով, ճգնաժամի արդյունքում ավելի դժվար են դարձել տնտեսությունը զարգացնելու, տնտեսական աճ գրանցելու եւ աղքատությունը վերացնելու հնարավորությունները։


Ֆինանսական կորպորացիան իր այս գնահատականով Հայաստանը երեք քայլ հեռու է դասում ներդումների համար համապատասխան մակարդակից, ինչը նշանակում է, որ դեռեւս փոքր է մակրոտնտեսական ու ֆինանսական կայունությանը համեմատաբար կարճ ժամանակահատվածում սպառնացող վտանգը։

XS
SM
MD
LG