Մատչելի հղումներ

Ամերիկյան պատվիրակությունը Սիրիայում


Ամերիկյան մի պատվիրակություն ժամանեց Սիրիա, որտեղ անց է կացնելու այս երկրի տարածքից դեպի Իրաք զինյալ խմբերի մուտքն արգելելու ուղղությամբ բանակցություններ։

Պատվիրակության ղեկավարն է ԱՄՆ-ի արտգործնախարարության Մերձավոր Արեւելքի հարցերով դեսպանորդ Ջորջ Միչելի օգնական Ֆրեդերիք Հոֆը։

Նախագահ Օբամայի վարչակազմն աշխատանքներ է տանում Սիրիայի հետ հարաբերությունները բարելավելու եւ Մերձավոր Արեւելքում խաղաղության գործընթացին զարկ տալու ուղղությամբ։
ԱՄՆ-ը հունիս ամսին հայտարարեց, թե չորս տարվա ընդմիջումից հետո, մտադիր է դեսպան նշանակել Սիրիայում։

XS
SM
MD
LG