Մատչելի հղումներ

Ետ տվեք մեր “Համմերներ”-ը


Ռուսաստանի բարձրաստիճան մի գեներալ հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում վերադարձնել Միացյալ Նահանգներին պատկանող “Համմեր” տեսակի ռազմական ավտոմեքենաները: Հիշեցնենք, որ այս զրահամեքենաներն անցյալ տարվա ռուս-վրացական բախումների ընթացքում վերցվել էին Սև ծովի Փոթի նավահանգստի տարածքում:

Ռուսաստանի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անատոլի Նոգովիցինը Մոսկվայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենք այդ զրահամեքենաները համարում են ռուս-վրացական կարճատև պատերազում Ռուսաստանի հաղթանակի դափնիները:

Ի դեպ, ամերիկյան պաշտոնյաները շարունակաբար հայտարարում են, որ 5 մեքենաները փոթիում էին հայտնվել վրաց-ամերիկյան զորավարժությունների նպատակով միայն: Նրանք պահանջում են, որպեսզի ռուսական կողմն իրենց վերադարձնի զրահամեքենաները:


XS
SM
MD
LG