Մատչելի հղումներ

Պաղեստինյան Ֆաթահ կուսակցությունը սկսեց իր համագումարը


Պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի Ֆաթահ կուսակցությունը Հորդանան գետի արեւմտյան ափի Բեթղեհեմ քաղաքում սկսեց անցած 2Օ տարիների ընթացքում առաջին համագումարը։
Ելույթ ունենալով եռօրյա համագումարի բացման ժամանակ՝ Աբբասն ասաց, թե իր ժողովուրդն ունի Իսրայելի հարեւանությամբ խաղաղ, անվտանգ ու անկախ պետություն հիմնելու հույսեր։ Սակայն նա ավելացրեց, թե միեւնույն ժամանակ ուժի մեջ է մնում պաղեստինյան դիմադրությունը։

Ֆաթահը ծրագրում է համագումարի ընթացքում ընդունել քաղաքական նոր պլատֆորմ։

23ՕՕ պատվիրակները նաեւ կընտրեն կուսակցության օրենսդիր երկու մարմինների՝ Կենտրոնական կոմիտեի եւ Հեղափոխական խորհրդի անդամներ։
Համագումարին չեն մասնակցում Գազայի գոտու մի քանի հարյուր պատվիրակները, քանի որ այս տարածքների վրա իր վերահսկողությունը հաստատած Համաս զինված շարժումն արգելել է նրանց ելքը։

Ֆաթահը, որն իր վերջին համագումարն անց էր կացրել 1989 թվականին, հիմնադրվել է պաղեստինցիների նախկին նախագահ Յասեր Արաֆաթի կողմից 1959 թվականին։

XS
SM
MD
LG