Մատչելի հղումներ

Պայթյուն Իսպանիայում


Իսպանիայի իշխանությունների տրամադրած տեղեկությունների համաձայն երկրի հյուսիսում գտնվող Բուրգոս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: Հուլիսի 29-ին Բուրգոսի քաղաքացիական պաշտպանության ծառայության աշխատակիցներով բնակեցված շենքը մեքենայով պայթեցնելու արդյունքում 60 մարդ է վիրավորվել:

Իսպանիայի ներքին գործերի նախարար Ալֆրեդո Պերես Ռուբակալբան պայթյունը գնահատել է որպես ահաբեկչական հարձակում` դրա կազմակերպման մեջ մեղադրելով Բասկերի ծայրահեղական խմբավորում ԷՏԱ-ին: Երկրի պառլամենտական ոստիկանության շենքում են բնակվում շուրջ 120 մարդ, որոնցից 41-ը` երեխաներ:

Նախարարը համոզմունք է հայտնել առ այն, որ հարձակման կազմակերպիչների նպատակն է եղել սպանել շենքի բնակիչներին:

1960-ից սկսած ԷՏԱ խմբավորմանն է վերագրվում ավելի քան 825 մարդկանց սպանություն: Գաղտնի խմբավորման հիմնական պահանջն է Իսպանիայի հյուսիսում և Ֆրանսիայի հարավային հատվածում Բասկական անկախ պետության ձևավորումը:

XS
SM
MD
LG