Մատչելի հղումներ

Իռլանդիան ԱՄՆ-ի Գունատանամոյի բանտից շուտով կընդունի երկու կալանավորի


Երկրի արդարադատության նախարար Դերմոթ Ահերնն այս մասին հայտարարությամբ հանդես եկավ չորեքշաբթի օրը, Իռլանդիայում ԱՄՆ-ի դեսպանի հետ հանդիպումից հետո։

Նա ասաց նաեւ, թե երկու անձինք, որոնց անունները չեն հրապարակվելու, Իռլնադիա կտեղափոխվեն եկող երկու ամիսների ընթացքում։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նպատակ ունի Գուանտանամոյի բանտը փակել մինչեւ եկող տարվա հունվար ամիսը, կալանավայր, որը մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների կողմից բազմիցս է ենթարկվում քննադատության՝ կալանավորների նկատմամբ ցուցաբերվող դաժան վերաբերմունքի համար։

Վաշինգտոնը ցանկանում է, որ տարբեր երկրներ ընդունեն Գուանտանամոյում պահվող այն 5Օ կալանավորներին, որոնց ԱՄՆ-ը որոշել է չդատել։

XS
SM
MD
LG