Չինաստանի արտաքսված ույղուր գործիչ Ռեբիյա Քադիրի խոսքերով, այս ամիս Չինաստանի ույղուրաբնակ Քսինջանգի գավառում սկսված ապստամբությունից մեկ օր անց, մեկ գիշերվա ընթացքում անհետացել է մոտ 1Օ հազար մարդ։
Ելույթ ունենալով Տոկիոյում՝ նա կոչ է արել սկսել անկախ հետաքննություն։
Պեկինը հայտարարում է, թե սկսված անհանգստությունների ժամանակ սպանվել է 197 մարդ։ Բռնությունները սկսվել էին հուլիսի 5-ին, երբ տեղի ույղուրները սկսեցին իրենց նկատմամբ ոստիկանների վերաբերմունքը դատապարտող բողոքի ցույցեր։
Դրանից հետո տեղի հաների խմբերը սկսեցին պատասխան պատժիչ գործողություններ։
Քադիրն ասում է, թե ինքը հիասթափված է այս իրադրության մասին բարձրաձայն չբողոքելու ԱՄՆ-ի ու մյուս երկրների բռնած դիրքից։
Ույղուրները հիմնականում մահմեդական, թրքախոս ժողովուրդ են, որոնք կազմում են Քսինջանգի գավառի բնակչության կեսը։ Նրանք շարունակ բողոքում են կառավարության կողմից իրենց նկատմամբ ցուցաբերվող խտրականության դեմ։