Մատչելի հղումներ

Կոնգրես - ՝՝Ամերիկայի Ձայն՛՛


ԱՄՆ- ի կառավարության կողմից հովանավորվող լրատվական ցանցի՝ ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի ղեկավարը, հանդես գալով Կոնգրեսի առջեւ, նշեց, որ ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի միջոցով օտարերկրյա լսարանը ստանում է անկողմնակալ եւ ճշգրիտ տեղեկատվություն, հատկապես այն երկրներում, որտեղ մամուլի ազատությունը սահմանափակ է ։

՝՝Ամերիկայի Ձայն՛՛ի եւ ՝՝Ազատություն՛՛ ռադիոկայանի տնօրեններ Դանֆորդ Օսթինը եւ Ջեֆրի Գեդմինը Կոնգրեսին հավաստիացրին, որ փոխում են իրենց տեղեկատվակաան ռազմավարությունը՝ լսարանին առավել հասանելի դառնալու համար։

Գեդմինը նշեց, որ միջազգային լրատվության ԱՄՆ-ի պետական ցանցերը պետք է շարունակեն իրենց աշխատանքը, դիմակայելու ազգայնամոլական, ծայրահեղական եւ հակաամերիկյան տրամադրություններն աշխարհի տարբեր հատվածներում։

Օսթինը ավելացրեց, որ իր ղեկավարած կայանի հաղորդած տեղեկատվությունը հավաստի է, անկողմնակալ եւ սպառիչ։

XS
SM
MD
LG