Մատչելի հղումներ

Սկսվեց Իրաքից ամերիկյան ուժերի դուրսբերման գործընթացը


Իրաքի քաղաքներից ամերիկյան մարտական ուժերի դուրսբերման վերջնաժամկետի նախօրեին գեներալ Դենիել Բոլջերը համալիրի խորհրդանշական բանալին հանձնեց Բաղդատի իրաքյան զորքերի հրամանատարին։
Նա վստահություն է հայտնում այն մասին, որ 75Օ հազար թվակազմով իրաքյան բանակային ուժերն ինքնուրույն կկարողանան կատարել իրենց պարտավորությունները։

Իրաքցիներն այս փաստը համարում են, մեծ հաղթանակ, ինչի առթիվ երկրի վարչապետ Նուրի ալ Մալիքին հունիսի 3Օ-ը հայտարարել է Ազգային ինքնիշխանության տոն։
Մարտական զորքերի դուրսբերումից հետո մինչեւ 2Օ11 թվականի ավարտը Իրաքից դուրս կբերվեն նաեւ մյուս՝ ոչ մարտական բոլոր ուժերը։ Դրանից հետո Իրաքում կմնան միայն բանակային մարզիչներ ու խորհրդատուներ։


Ըստ զորքերը դուրս բերելու մասին կնքված համաձայնության, ամերիկյան մնացյալ ուժերը, որեւէ գործողություն իրականացնելու համար պետք է ստանան իրաքյան կառավարության համաձայնությունը։ Միակողմանի գործողությունների կդիմեն միայն ինքնապաշտպանական նպատակներով։


Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Իրաքում տարբեր հարձակումների ընթացքում զոհվել է ավելի քան 25Օ մարդ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո բռնությունները հատկապես գյուղական վայրերում կթեժանան։


Իսկ ամենավտանգավորը եկող մի քանի օրերն են, քանի որ հենց առաջին օրերին հակակառավարական զինյալները պիտի փորձեն գցել Իրաքի կառավարության նկատմամբ ժողովրդի առանց այն էլ երերուն վստահությունը։

XS
SM
MD
LG