Մատչելի հղումներ

Օբամայի կառավարման առաջին հարյուր օրը Համաշխարհային հանդիպում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ



՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ը մայիսի 5-ին Երեւանի ժամանակով ժամը 2Օ-ին հրավիրում է Ձեզ մասնակցելու Բարաք Օբամայի կառավարման առաջին 1ՕՕ օրերի մասին անցկացվելիք երկժամանոց ինտերնետային, հեռուստատեսային ու ռադիո քննարկումներին։ Հաղորդումը Վաշինգտոնից եթեր կարձակվի ուղիղ կապով։ Կքննարկվեն արտաքին հարաբերություններին, մասնավորապես՝ մահմեդական աշխարհում, Եւրոպայում, Կուբայում ու Հյուսիսային Կորեայում ԱՄՆ-ի նոր վարչակազմի կողմից իրականացված քայլերին վերաբերող հարցեր։ Կխոսվի նաեւ համաշխարհային տնտեսության մասին։

Հանդիպմանը մասնակցելու են փորձագետներ ու լրագրողներ, սակայն ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ը ցանկանում է, որ իր հեռուստադիտողները նույնպես ցուցբերեին իրենց մասնակցությունը համաշխարհային այս հանդիպման ընթացքում։ Քննարկումների համար մեծ դեր կարող են ունենալ Ձեր հարցերն ու մեկնաբանությունները, որոնք կարող եք ուղարկել ինտերնետի հետեւյալ հասցեներով.

E-mail: beseda@VOANews.com
Twitter: @golosameriki
Youtube: Youtube.com/Golosamerikius channel

XS
SM
MD
LG