Մատչելի հղումներ

Երկրորդ Աշխարհամարտը սկսվելու նախաշեմն էր, երբ կին առաջին  լրագրող Մարգարիթ Ռուփլի Վուդվարթը Հոլանդիայից ուղարկեց իր առաջին հաղորդագրությունը


Նրանք սովորաբար ստանձնում էին ոչ լուրջ կամ ոչ այնքան էլ կարեւոր աշխատանք։ Սակայն Երկրորդ Աշխարհամարտի տարիներին վերափոխվեց այդ մոտեցումը։ Արդյունքում ամերիկուհի հինգ կանայք գործուղվեցին Եւրոպա պատերազմի մասին ռադիոհաղորդագրություններ հեռարձարկելու առաքելությամբ։ Մարգրիթ Ռուփլի Վուդվարդը նրանց թվում էր։
1940 թվականին նա Հոլանդիայում աշխատում էր ԷՆ Բի ՍԻ ռադիո լրատվամիջոցների գործակալության համար։ Մարգըրեթը ԷՆ Բի ՍԻ լրատվամիջոցների առաջին կին ռադիոհաղորդավարն էր, ով ուղղիղ կապով ամերիկացի ռադիոլսողին տեղեկացնում էր Հոլանդիայի իրավիճակի մասին Գերմանիայի հարձակվելուց ամիսներ առաջ։

Հոլանդիայից խոսում է Մարգըրիթ Ռուփլին......... Հոլանդացիները լարված հետեւեում են գարնանային զարգացումներին Եւրոպայում...
Վուդվարդը աշխատանքի ընդունվելիս չուներ լրագրողի մասնագիտություն, սակայն նա կրթված էր եւ տիրապետում էր մի քանի լեզու։ Նա Ամստերդամում իր ամուսնու՝ Դեյվիդ Վուդվարդի հետ էր, ով թղթակցում էր բրիտանական թերթերից մեկին։ Մարգըրեթն այժմ 99 տարեկան է։
Ռադիոհաղորդումները պետք է հեռարձակվեին ամերիկյան շեշտադրում ունեցող ձայնով, եւ պահանջվում էին ձայնային լավագույն տվյալներ։ Իսկ ես ոչ միայն ունեի այդ տվյալները, այլեւ մատչելի էի, քանի որ գործակալությունն այդ գործի համար չէր կարողացել գտնել մի տղամարդ։
Ամստերդամում է տեղի ունեցել Մարգըրեթի եւ Էդվարդ Մըրոյի ծանոթությունը։ Վերջինս մեծ համբավ էր վայելում հատկապես Երկորդ Աշխարհամարտի տարիներին պատերազմի մասին իր ռադիոհաղորդագրությունների համար։
Մուրոն աշխատում էր Սի Բի ՍԻ լրատվամիջոցների Ամստերդամի գրասենյակում։ Նա որպես լուսանկարիչ աշխատանքի էր ընդունել Մերի Մարվին Բրեքինրիջին, ով Սի Բի ՍԻ ընկերության պատմության մեջ առաջին կին թղթակցուհին էր։ Մերի Մարվինը հաղորդագրություններ էր ուղարկում Եւրոպայի տարբեր շրջաններից։ Չնայած Մարգըրեթ Վուդվարթն ու Մերի Մարվինը մրցակից լրատամիջոցների թղթակիցներ էին, այդուհանդերձ Մերին նրան լրագրության մեջ տալիս էր օգտակար խորհուրդներ։
Էն Բի ՍԻ լրատվամիջոցները թույլատրում էին Վուդվարդին գրել ամեն ինչի մասին։ Սակայն Հոլանդական ռազմուժի գրաքննիչները պետք է սկզբից հաստատեին նրա հոդվածները եթերում հաղորդագրելու համար։
Ամստերդամ վայրէջք կատարող արտերկրներից ժամանած բոլոր ինքնաթիռների չվերթներն արգելվելու են վաղվանից սկսած։ Պահակակետեր են տեղակայվելու պետական բոլոր շենքերի առջեւ՝ ներառյալ թերթերի խմագրությունների եւ այլ հույժ կարեւոր նշանակության հաստատություններում։
Գերմանիան հիշյալ հաղորդագրությունից երկու ամիս անց ներխուժեց Հոլանդիա։ Հարձակման առաջին իսկ օրը բաց թողնված ռումբերից մեկը պայթեց այն մասնաշենքի տարածքում, որտեղից իր հաղորդագրություններն էր ուղարկում Վուդվարդը։ Նա հույս ուներ, որ իրեն այդ օրը կհաջողվի ավարտել հաղորդագրությունը, սակայն դա նրան այդպես էլ չհաջողվեց։ Շուտով Գերմանիան ամբողջությամբ զավթեց Հոլանդիան եւ Մարգըրեթի երկրում մնալն օրեցօր դառնում էր ավելի վտանգավոր։ Այդ իսկ պատճառով նա իր ամուսնու հետ ածուխ տեխափոխող բեռնատար նավով մեկնեց Անգլիա։
Լոնդոնում Վուդվարդը ուղարկեց մի հաղորդագրություն Հոլանդիայից իր փախուստի մասին։ Եւ դա նրա վերջին հաղորդագրությունն էր։
Մարգըրեթի վեց ամիս շարունակվող հաղորդագրությունները արժանացել են լավագույն գբնահատականի։
Իսկ, երբ նա Լոնդոնից վերադարձավ ԱՄՆ- ը եւ դիմեց Էն Բի Սի լրատվամիջոցներին իրեն հիմնական աշխատանքի վերցնելու համար, ստացավ հետեւյալ պատասխանը։ ՛՛Նրանք պարզապես ծիծաղեցին ինձ վրա։ Երբ Էն Բի Սի լրատվամիջոցներին հարցրեցի, թե ՛՛կարող եք ինձ աշխատանքի վերցնել, ՝՝ պատասխանեցին, թե ոչ՛՝՝։

Երկրորդ Աշխարհամարտից հետո եթերում այլեւս չհեռարձակվեց ամերիկուհի նաեւ մյուս չորս կին լրագրողների հաղորդագրությունները։ Նույնիսկ ավելին՝ անհաջողության մատնվեցին նրանց ջանքերն ովքեր փորձում էին գտնել այլ աշխատանք միեւնույն ոլորտում։

XS
SM
MD
LG