Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի կառավարությունն այս տարի Մեքսիկայի Իրավապահ գործակալություններին կտրամադրի 700 միլիոն դոլար


Թմրանյութերի ապօրինի առեւտրի արդյունքում Մեքսիկոյում սպանվել են հազարավոր մարդիկ։ Այդ բռնությունները ներաթափանցել են Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներից բազմակի անգամներ են ստացվել զեկուցագրեր մեքսիկական խմբերին առնչվող հանցագործությունների մասին։ ԱՄՆ-ի հայրենիքի պաշտպանության գործակալության ղեկավար Ջանեթ Նապոլիտանոն ասել է.



՛՛Մենք ունենք երկու նպատակ՝ առաջինը պետք է օժանդակել Մեքսիկայի իշխանություններին պայքարելու կարտելային հզոր խմբերի դեմ, որոնց գործունեության արդյունքում կանոնավոր կերպով տոննաներով թմանյութ է տեղափոխվում Միացյալ Նահանգներ, եւ երկրորդ թույլ չտալ, որ Մեքսիկայում թմրադեղերի դեմ տարվող պայքարի հետեւանքով բռնություններն աճեն նաեւ ԱՄՆ-ում։
Տիկին Նապոլիտանոն նշել է, որ ԱՄՆ-ում արձագրված բռնությունները հիմնականում տեղի են ունենում մեքսիկական ծագում ունեցող հանցավոր խմբավորումների միջեւ։ Այդ առումով ԱՄՆ-ի վարչակազմը նախատեսում է կրկնապատկել դաշնային, նահանգային եւ տեղական սահմանապահների թիվը։ Ծրագրվում է նաեւ հավելել թմրանյութերի հատուկ վարչության 16 գործակալներ։
ԱՄՆ-ի կառավարությունը դրվատել է Մեքսիկայի իշխանությունների պայքարը թմրանյութերի վաճառքով զբաղվող հանցավոր խմբավորումների դեմ։ Մեքսիկայի նախագահ Ֆիլիպ Քալդերոնն այդ իսկ նպատակով 36 հազար զինուժ է տեղակայել երկրի տարբեր շրջաններում։ Եւ ավելին՝ ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի կառավարության Մերիդա նախաձեռնության շրջանակներում ԱՄՆ-ի արտգորնախարար Հիլարի Քլինթոնը ուղեւորվել է Մեխիկո մասնակցելու թմանյութերի առեւտրով զբաղվող հանցավոր խմբավորումների դեմ համատեղ պայքար ծավալելու մասին քննարկումներին։



XS
SM
MD
LG