Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Աշխատանքի նախարարության զեկուցագրի համաձայն գործազրկության դիմաց նպաստներ ստացողների թիվը հասել է ռեկորդային մակարդակի


Մի քանի ամիս առաջ հարավային Կալիֆոռնիայում ոստիկանությունը հայտաբերել էր ամուսինների, նրանց երեք որդիների եւ կնոջ մոր դիակները։ Ըստ ոստիկանության աշխատակցի ամուսնու ձեռագրվող գրված նամակում նշված էրխ, որ ֆինանսական դժվարությունների արդյունքում է նա դիմել այս քայլի եւ իր վրա է վերցնում իր ընտանիքի սպանության եւ նաեւ ինքնասպան լինելու պատասխանատվությունը։
Ներկա իրավիճակից շատերն են ընկճվում, քանի որ նրանց անհանգստացնում է իրենց աշխատանքն ու դրամական ներդրումները կորցնելու հանգամանքը։
Աշխատանքից ազատվելուց հետո սեփական ոգին պահպանելու համար հարկավոր է կամքի մեծ ուժ։ Ջոն Ռոզենբերգին քաջատեղյակ է այդ զգացողությունը։ Նա Վաշինգտոն է վերադարձել Աֆղանստանից անցյալ տարի, որտեղ աշխատում էր աղետի գոտում։ Ռոզենբերգին խիստ զարմացրել էր աշխատանք երկար ժամանակ չգտնելու հանգամանքը։

Չաշխատելու հետեւանքով դրամական խնայողություններս ամեն ամիս ավելի արագ են սպառվում եւ դա իսկապես շատ անհանգստացնում է։
Ռոզենբերգն այդ պատճառով Վաշինգտոնում ընդգրկվել է մասնագիտական գործունեության հարցերով խորհրդատու ՛՛Ֆորթի Փլաս՝՝կոչվող կազմակերպության մեջ, որի անդամները միմյանց աջակցում են խորհուրդներով։
Հոգեբանը համաձայն է, որ նման դեպքում կարող են օգնել նաեւ նրանք, ովքեր արդեն իսկ եղել են այդ իրավիճակում,ներառյալ ընտանիքի անդամները։ Կարեւորն առօրյա կյանքում հունի մեջ ընկնելն է, ինչպես նաեւ ֆիզիկական վարժություններ կատարելը։ Նրա խոսքերով ՛՛ քայլել եւ շարժվել չցանկանալը վկայում է մարդու ներքին անհանգստության մասին, իսկ այդ իրավիճակից դուրս գալու միակ ուղին մարդկային հարաբերություններն են։
Ըստ Ռոզենբերգի աշխատանք փնտրելու մասին գաղտնապահության եւ չասելու կարիք չկա, քանի որ երբեք չի իմացվի, թե ով կարո՞ղ է տեղյակ լինել թափուր աշխատատեղի մասին։


XS
SM
MD
LG