Մատչելի հղումներ

Վերջերս իրականացված մի հետազոտություն պարզել է, որ ամերիկացիները լավատես են տրամադրված եւ հավատում են, որ ժամանակի ընթացքում տնտեսությունը կվերականգնվի


Վերջերս իրականացված մի հետազոտություն պարզել է, որ ամերիկացիները լավատես են տրամադրված եւ հավատում են, որ ժամանակի ընթացքում տնտեսությունը կվերականգնվի։
Հետազոտությունը իրականացվել է Փյու կազմակերպության կողմից։ Հետազոտության ղեկավարն է Անա Գրինբերգը։
Չնայած արդտի տնտեսական դժվարությունները շարունակվում են, այդուհանդերձ ամերիակցիները լավատեսորեն են տրամադրված եւ հավատում են իրենց ուժերին, որ եթե ոչ կարճաժամկետ, ապա երկարաժամկետ առումով կհաղթահարեն դրանք։

Հետազոտության արյդուքնում պարզվել է, որ տասը ամերիակցիներից մոտ ութը չեն բացառում ներկա տնտեսական կացությունից դուրս գալու եւ առաջընթաց արձանագրելու հավանականությունը։ Ամերիկացիների 72 տոկսոը հավատում է, որ տասը տարվա ընթացքում տնտեսական պայամաններն ավելի բարենպաստկլինեն։
Վերջին սերնդի գործունեության ընթացքում մասնավորապսե 30 տարեկան տկամարդկանց միջին եկամուտը նվազել է 12 տոկոսով։ Իսկ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներում ծնված երեխաների 42 տոկոսն այժմ մեկ սերունդ անց մնում է եկամուտի նույն մակարդակի վրա։ԱՄՆ-ի պատմության ընթացքում արդեն իսկ արձանագրվել է ամերիկացիների եկամուտը աճելու փորձառություն։ Սակայն ըստ Փյու ծրագրի հետազոտության արդյուքների 1973 թվականից ի վեր ընտանեկան եկամուտի աճը դանդաղել է, եւ այդ անհարթությունը գնալով խորանում է։ Այդ առումով մռայլ է պատկերը հատկապես աֆրիկյան ծագմամբ ամերիկացիների շրջանում։ Հետազոտությունը նաեւ պարզել է, որ աֆրիկյան ծագմամբ միջին եկամուտ ունեցող ծնողների երեխաների գրեթե կեսը ընկնում են եկամտային սանդղակի ամենացածր մակարադակի վրա։ Ուշագրավ է, որ ԱՄՆ-ի տնտեսական գործառույթները համեմատած արյդունաբերապես զարգացած պետություններից Կանադայի, Դանիայի եւ Ֆրանսիայի հետ ավելի նվազ են։ Նյու Ամերիկա հիմնադրամից Ռեյ Բոշարան նշում է, որ ԱՄՆ-ում ցածր եկամուտ ունեցողները հավատում են, որ կկարողան հաղթահարել արդի դժվարությունները։
Իսկ ի՞նչ կարող են անել այն ընտանիքները, որոնք ունեն արժեթղթեր, տներ եւ դրամական խնայողություններ։ Նրանց շրջանում առակ է մտավախություն, որ անցյալի ժամանակները կվերսկսվեն։ Սրանք միջոցներն են, որ նրանք կարող են փոխանցել հաջորդ սերնդին։
Հետազոտողները իրենց պարզաբանումների վրա հիմնված ծրագիրը քաղաքական գործիչներին ներկայացնում են առաջարկությունների ձեւով։ Դրա նպատակն է ԱՄՆ-ում ընդլայնել տնտեսական հնարավորությունները։


XS
SM
MD
LG