ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ստորագրում է ֆինանսական հատկացումների իր բնութագրմամբ ՛՛ոչ կատարյալ՝՝ մի օրենք, որի նպատակն է դաշնային կառավարության աշխատանքների շարունակումը մինչեւ սեպտեմբերի վերջ։
Ըստ ԱՄՆ-ի նախագահի բնորոշման ֆինանսական հատկացումների մասին ՛՛ոչ կատարյալ՝՝ օրենքը ստորագրելու հիմնական պատճառը բխում է դաշնային կառավարության գործունեությունը շարունակելու հանգամանքից։
Այս օրենքով պետք է վերջ դրվիընդունված սկզբունքներին եւ ազդարարվի պարտավորվածությունների եւ պատասխանատվության մի նոր ժամանակաշրջանի սկիզմը, նշել է ԱՄՆ-ի նախագահը։
Տնտեսական նոր օրենքով նախատեսված 410 միլիարդ դոլար գումարը նախատեսված է ութ հազար ծրագրերի ֆինանսավորման համար։ Ծրագրերիցմի քանիսը ներկայացվել են որոշօրենսդիրների կողմից, իրենց հայրեննի նահանգների ենթակառուցների վերականգնման նպատկաով։ Չորեքշաբթի օրը նախագահ Օբաման հայտարաերլ է, թե տնտեսական նոր փաթեթի գումարները կարող են օգտագործվել արժանի ծրագրերի ֆինանսավորման նպատակներով եւ նշել, որ անցյալում որոշ դեպքերում վատնվել են չարաշահումների եւ անազնիվ նպատակով։ Օբամայի խոսքերով ՛՛ Ծրագրերն ընդունվել են վերջին պահին՝ առանց վերանայման եւ որոշ դեպքերում ունեցել տվյլա օրենսդրի քաղաքական այլ ոչ հանրային շահերի ծառայելու նպատակ՝՝։
Նախագահ Օբաման ասել է, թե ցանկանում է շարունակել աշխատել Կոնգրեսի հետ օրենքում տեղ գտած ոչ կատայալ հատվածների ուղղեգծի մշակման շուրջ։ Պարոն Օբաման հավելել է նաեւ, որ օրենքը պետք է հանձնվի հանրության ուշադրությանը, իչնպես նաեւ պետք է բացասվի ֆինանսական հատկացումների փաթեթի գումարները քաղաքական նպատակներով օգտագործելու հավանականությունը։
Ըստ ԱՄՆ-ի նախագահի, օրենսդիրները պետք է ծախսումների մասին տեղեկությունները նախապես տեղակայեն կայքէջում՝ հանրությանը հասանելի դարձնելու նպատակով։ Յուրաքանյուր հատկացում պետք է քննարկվի հանրային լսումների ժամանակ, ինչպես նաեւ օրենսդիրներից պահանջվի փաստացի հիմնավորումներ գումարային ծախսումների համար։
Նախագահ դառնալու իմ նպատակն է վերափոխել Վաշինգտոնում ընդունված ղեկավարման սկզբունքները, ստեղծել մի կառավարություն, որ ըգործում է հանրության համար։ Եւ դա նշանակում է ավելի մեծ պարտավորվածությամբ, թափանցիկությամբ եւ պատասխանավտությամբ ծառայել սեփական ժողովրդին, նշել է Բարաք Օբաման։
Տարեկան ֆինանսական բյուջեին առնչվող հարցում երկու կուսակցությունների պահպանողականները քննադատել են ծախսումների մասին օրենքում մեծ թվով հատկացումների փաստը։ Իսկ հատկացումների փաթեթում հատուկ ծրագրերի համար նախատեսված գումարը հասնում է ավելի քան յոթ միլիարդ դոլարի։