Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահի ամենամյա առաջին ուղերձը


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը երկրի Կոնգրեսի համատեղ նիստի ժամանակ հանդես եկավ նախագահական ամենամյա ուղերձով, որը ԱՄՆ-ում համարվում է կատարված ու կատարվելիք աշխատանքների, խնդիրների ու դրանք լուծելու մասին տարեկան հաշվետվություն։
Ու քանի որ Օբաման այս պաշտոնում է դեռեւս միայն 5 շաբաթ, երկրին ուղղված իր առաջին ուղերձը նա անվանեց ՝՝ելույթ Կոնգրեսում՛՛։

Կապիտոլիումում քաղաքական այս այսպես ասած հանդեսի օրը ԱՄՆ-ի նախագահը, ինչպես եւ սպասվում էր, կենտրոնացավ հիմնականում տնտեսկան խնդիրները լուծելու հարցերի վրա։

՝՝Մենք կվերակառուցենք, կապաքինվենք ու Ամերիկայի Միացյալ Նահանգները այս ամենից հետո դուրս կգա ավելի հզոր, քան նախկինում էր՛՛, ասաց նա։

Կոնգրեսի համատեղ նիստի ժամանակ Օբաման լավատեսական իր խոսքը տարածեց նոր աշխատատեղերից մինչեւ վարկային կայուն համակարգին, դպրոցական բարեփոխումներին, առողջապահության բնագավառում սպասվելիք փոփոխություններին, էներգետիկ աղբյուրներին ու Իրաքում պատերազմն ավարտելուն վերաբերող հարցեր։
Նրա խոսքերով, անցել են այն ժամանակները, երբ հաճախ փառաբանվում էին տվյալ պահի փոքր հաջողությունները, առանց հետագա բարգավաճման հարցի վրա կենտրոնանալու։

՝՝Ամերիկան կարող է վերականգնել բաց թողածը՛՛, հայտարարեց նոր նախագահը, շեշտելով, թե ինքը ցանկանում է, որ ամեն մի ամերիկացի իմանա, որ ՝՝կառուցելու ենք ու բարգավաճելու՛՛։
Նա հայտարարեց, որ այդ ուղու վրա առաջին քայլը անցյալ շաբաթ իր կողմից ստորագրված տնտեսությանը զարկ տալու մասին ծրագիրն է, որին սպասում են մեծ մարտահրավերներ։
Չնայած այսօր կան ֆինանսական խնդիրներ, իր վարչակազմը ունի գյուղատնտեսությունից մինչեւ պաշտպանության բնագավառը եկող մեկ տասնամյակի ընթացքում մոտ երկու տրիլիոն դոլար խնայելու ծրագրեր։

՝՝Վերացնելու ենք ոչ շահութաբեր պայմանագրերը, որոնց համար միայն Իրաքում վատնվել են միլիարդավոր դոլարներ՛՛, ասաց նա։

Օբաման, հիմնականում տնտեսության վրա հիմնած իր ելույթում տեղ հատկացրեց նաեւ արտասահմանյան երկրներում Ամերիկայի նկատմամբ վստահությունը վերականգնելու կարեւորությանը։

՝՝Գունտանամոյի բանտը փակելու որոշումով ապացուցում ենք, որ ԱՄՆ-ը հրաժարվում է խոշտանգումներից։
Խոսքով ու գործով ցույց ենք տալու աշխարհին, որ մեր գործունեության մեջ սկսվել է նոր դարաշրջան, քանի որ գիտենք, որ Ամերիկան չի կարող միայնակ պաշտպանվել իր դեմ առկա սպառնալիքներից եւ աշխարհը չի կարող դրանք դիմակայել առանց ԱՄերիկայի՛՛, հայտարարեց Բարաք Օբաման։


Հանրապետականները, Լուիզիանայի 47 ամյա նահանգապետ Բոբի Ջինդալի խոսքերով, համաձայնության դեպքում կլինեն Բարաք Օբամայի հզոր աջակիցները։ Այն հարցերում, որտեղ հանրապետականները չհամաձայնեն, հանդես կգան ավելի լավ գաղափարներ ներկայացնելու պատարաստակամությամբ։

Այն հանգամանքը, որ Կոնգեսի երկու պալատներում էլ դեմոկրատները կազմում են նկատելի մեծամասնություն, կանխատեսում է, որ Օբամայի առաջարկները կանցնեն առանց մեծ դժվարությունների։


Սակայն չպետք է ակնկալել, որ կմարի հանրապետականների ու դեմոկրատների միջեւ օրենդրական պայքարը։


XS
SM
MD
LG